Ուրեմն՝ Հանրայինով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն էի նայում։ Պետրոսը, դասամիջոցին «պերերիվի» կոտլետը կորցրած ու այդ առթիվ բոլորին կասկածող տարաբախտ աշակերտի խորաթափանց հայացքով հարցեր էր տալիս, Նիկոլն էլ վշտաբեկ աչքերով փորձում էր մտքեր արտահայտել։ Երբեմն ստացվում էր, երբեմն՝ ոչ, բայց ընդհանուր առմամբ պատկերը բավականին հետաքրքիր էր։ Մասնավորապես՝ պարզ դարձավ, որ ղարաբաղյան առաջին պատերազմը հաղթած իշխանությունները հաղթելուն պես շտապել են հրաժարվել ղարաբաղյան շարժման բոլոր սկզբունքներից, ինքը կարող էր կանխել պատերազմը, բայց արդյունքը ճիշտ այնպիսին էր լինելու, ինչպիսին հիմա է /պարզապես զոհերը չէին լինելու/, բայց ինքը դա չի արել, հետևաբար՝ ճիշտ է վարվել, ու թեև «Արցախը Հայաստան է, և վերջ», բայց Արցախի 70 տոկոսը գրաված Ադրբեջանը Հայաստանի տարածքից ոչ մի սանտիմետր չի վերցրել, և ընդհանրապես՝ պատերազմում պարտվել ենք ոչ թե տխմար արտաքին քաղաքականության, բանակի թույլ սպառազինության, ապաշնորհ ղեկավարման և նման կարգի այլ «մանր-մունր» պատճառներով, այլ որովհետև զենք-զինամթերքի պահեստապետներից մեկը հրաժարվել է բանալիները տալ զինվորներին /հետևաբար՝ ի՞նչ բայրաքթար, ի՞նչ ժամանակակից սպառազինություն, ի՞նչ աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնելու իմաստնություն, պետք էր պարզապես զենքի պահեստների լիքը զապաս բանալիներ ունենալ, բաժանել «Իմ քայլի» պատգամավորներին, և վերջ/։
Ի դեպ՝ այդ սաստիկ անաչառ հարցազրույցից պարզվեց նաև, որ էլիտան նա է, ով կարողանում է շատ մարդ հանել փողոց, իսկ ով չի կարողանում՝ կեղծ էլիտա է։ Սա իսկապես նորություն էր, որովհետև համաշխարհային քաղաքակրթության պատմության ընթացքում հանցագործների և անմեղսունակների միջև «դասակարգային պայքար» էլի է եղել, բայց երբևէ որևէ մեկի մտքով չի անցել դա անվանել «էլիտաների պայքար»։
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից:
Ուրեմն՝ Հանրայինով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն էի նայում։ Պետրոսը, դասամիջոցին”պերերիվի” կոտլետը կորցրած ու այդ առթիվ…
Опубликовано Armen Baghdasaryan Понедельник, 28 декабря 2020 г.