Օրգանիզմը տարբեր նշանների միջոցով միշտ հուշում է, թե ինչ սննդարար նյութեր չեն բավարարում: Fithacker.ru-ն ներկայացրել է ախտանշաններ, որոնք հուշում են սննդարար նյութերի անբավարար մակարդակի մասին:
Եթե գլխամաշկին թեփ է առաջանում, նշանակում է՝ օրգանիզմին չի բավարարում ճարպաթթուների մակարդակը: Սննդակարգ ներառեք ձուկ, ընդեղեն, կտավատի սերմեր, անհրաժեշտության դեպքում՝ հավելումներ՝ բժշկի նշանակմամբ:
Ֆոլաթթվով հարուստ մթերքն օգնում է առողջացնել և ուժեղացնել մազերը: B խմբի վիտամինների անբավարար մակարդակի դեպքում մազերը թուլանում են: Մի բաժակ բրինձը և սպանախը կօգնեն կարգավորել այս խնդիրը:
Սպիտակ մազերի առկայությունը վկայում է պղնձի ցածր մակարդակի մասին: Այս հանքանյութը կարևոր նշանակություն ունի մելանինի արտադրության համար. հենց դա է մազերին գույն հաղորդում:
Եթե օրգանիզմին չի բավարարում վիտամին B12-ի մակարդակը, խոցեր կարող են առաջանալ բերանում, մաշկին: Օգտագործեք թռչնամիս, կարմիր միս, ձու:
Ձեռքերին բշտիկների առտկայությունը վկայում է ցինկի և A վիտամինի անբավարար մակարդակի մասին: Երկու սննդարար նյութերն էլ կենսական կարևորություն ունեն մաշկի առողջության պահպանման, վերքերի ապաքինման համար: Ցինկ պարունակում են հավի միսը, հումուսը, դդմի սերմերը, իսկ վիտամին A-ով հարուստ է քաղցր կարտոֆիլը:
Օրգանիզմում բարձր թթվայնությունը կարող է խանգարել սննդարար նյութերի ամբողջական յուրացմանը:
Հոգնածության զգացումը, որը պահպանվում է նույնիսկ անհրաժեշտ չափով հանգստանալուց հետո, կարող է վկայել օրգանիզմում վիտամին D-ի անբավարար մակարդակի մասին: Սննդակարգ ներառեք կաթնամթերք, ձուկ, անհրաժեշտության դեպքում՝ հավելումներ:
Եթե թեթև հարվածից անգամ մեծ կապտուկներ են առաջանում, օրգանիզմին կարող է չբավարարել վիտամին C-ի մակարդակը: Այս վիտամինով հարուստ են բրոկոլին, մանգոն, նարինջը, կիվին և այլն:
Ոտքերի ջղաձգումը կարող է վկայել մագնիումի և կալցիումի անբավարար մակարդակի մասին: Սրանք կարևոր նշանակություն ունեն մկանների կրճատման համար: Սննդակարգ ներառեք դդմի սերմեր, բանան, ավոկադո, կաթնամթերք:
Փորկապության պատճառներից մեկն անբավարար քանակով բջջանյութի օգտագործումն է: Շատ բանջարեղեն, միրգ օգտագործեք, ինչպես նաև՝ մագնիում պարունակող մթերք:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը