Ազատվում ենք հոդատապից. 6 կարևոր խորհուրդ
Advertisement 1000 x 90

Ազատվում ենք հոդատապից. 6 կարևոր խորհուրդ

Հոդատապը բավական տարածված խնդիր է, որի պատճառն օրգանիզմում միզաթթվի մակարդակի բարձրացումն է: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ հոդատապն ուղեկցվում է ցավային զգացումներով, այն բժշկական օգնություն է պահանջում:

Պրոբիոտիկներ: Սննդային հավելումների տեսքով պրոբիոտիկների օգտագործումն իջեցնում է օրգանիզմում միզաթթվի մակարդակը, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել հոդատապի ախտանշանների սրումը:

Վիտամին C: Որոշ հետազոտություններ պնդում են, որ վիտամին C-ն նվազեցնում է օրգանիզմում միզաթթվի մակարդակը, ինչի արդյունքում նվազում է ցավի ինտենսիվությունը, բորոբոքային գործընթացի արտահայտվածությունը:

Անյուղ կաթնամթերք: Ցածր յուղայնությամբ կաթնամթերքի օգտագործումը խոչընդոտում է հոդատապի զարգացմանը:

Բավարար քանակով ջուր խմեք: Ջրի օգտագործումը երիկամներին օգնում է օրգանիզմից դուրս բերել միզաթթվի ավելորդ մակարդակը:

Սուրճ: Գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ սուրճը ևս կարող է օրգանիզմին օգնել ազատվել միզաթթվի ավելորդ մակարդակից:

Բալ: Հոդատապով հիվանդների մի մասը նշում է, որ բալի օգտագործումը հնարավորություն է տալիս թեթևացնել հիվանդության ախտանշանների արտահայտվածությունը: Բալը նյութեր է պարունակում, որոնք նվազեցնում են բորբոքումը, թեթևացնում ցավը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը