Մահացել է «Natura Siberica» ապրանքանիշի հիմնադիր Անդրեյ Տրուբնիկովը
Advertisement 1000 x 90

Մահացել է «Natura Siberica» ապրանքանիշի հիմնադիր Անդրեյ Տրուբնիկովը

61 տարեկանում մահացել է «Natura Siberica» և «Рецепты бабушки Агафьи» ապրանքանիշերի ստեղծող Անդրեյ Տրուբնիկովը, հայտնել է նրա մամուլի քարտուղարը։

Տրուբնիկովը կյանքից հեռացել է նոյեմբերի 7-ին Մերձմոսկվայում գտնվող իր տանը։ Նրա մահվան այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Գործարարի մահվան մասին առաջինը հայտնել է Telegram-յան «Т34» ալիքը։ Մահվան պատճառը չի նշվում։

«Natura Siberica»-ն ռուսական ընկերություն է, որը մասնագիտացած է բնական ու օրգանական կոսմտետիկայի արտադրության ոլորտում։ Տրուբնիկովը 2002թ.-ին ստեղծել է նաև «Рецепты бабушки Агафьи» ապրանքանիշը, վեց տարի անց հայտնվեց «Natura Sibеrica» ապրանքանիշը և նույնանուն առևտրի ցանկը։ Նա ստեղծել է նաև «Organic Shop» ապրանքանիշը։

news.am