- Ինչ էլ լինի, ձեր կյանքը շարունակվելու է
Շատ է պատահել, որ մեր կյանքի ճանապարհին ստիպված ենք եղել ինքներս մեզ հանել խորն անդունդից ու կյանքը սկսել նոր էջից: Այդպիսի պահերին այդ խնդիրն անհավանական հերոսություն կարող է թվալ, բայց դա այդպես չէ, և սովորաբար, երբ մենք ոտքի ենք կանգնում, կյանքը նոր գույներով ու հեռանկարներով է բացվում մեր առջև:
- Նեգատիվ էմոցիաները հաղթահարելու համար դուք պետք է դրանք վերապրեք
Ցավոք, շատերն իրենց ողջ ուժերը ներդնում են էմոցիոնալ ցնցումներից խուսափելու համար: Մենք աշխատում ենք խեղդել ցավը՝ արհամարհելով այն: Բայց պետք է հիշել, որ պետք չէ այդ ցավի վրա երկար կենտրոնանալ: Դրա համար էլ, վերջիվերջո, մենք պետք է վերապրենք այդ էմոցիաները դրանք հաղթահարելու համար:
- Մի մոռացեք շնորհակալ լինել այն ուրախությունների համար, որոնք մեզ տալիս է կյանքը
Հաճախ մենք տառացիորեն խճճվում ենք մեր կյանքի նեգատիվ ասպեկտների մեջ: Մի արեք այդպես: Եթե դուք շարունակ ձեր մտքում պահեք միայն տհաճ պահերը, դուք կդադարեք նկատել այս աշխարհի պարզ գեղեցկությամբ լի պահերը:
- Եթե ձեր բեռը չափազանց անտանելի է դառնում, այնքան ուժեղ դարձեք, որ կարողանաք տանել այն
Գոյություն ունեն մի քանի բաներ, որոնք մենք ի վիճակի չենք փոխել, և նախկին անհաջողությունները հենց դրանց էլ վերաբերում են: Բայց փոխանակ փորձեք թեթևացնել ձեր բեռը, պետք է դրան վերաբերվեք՝ որպես կարևոր կենսափորձի ու բավականաչափ ուժեղ դառնաք այն մինչև վերջ տանելու համար: Կյանքը շարունակ ուսուցում է ու հսկայական փորձ:
- Թևաթափ մի եղեք
Կլինեն պահեր, երբ հաղթանակի փոխարեն՝ դուք սարսափելի անհաջողություններ կկրեք: Ամեն դեպքում կյանքը շարունակվում է, և դուք չպետք է թևաթափ լինեք, այլ աշխատեք առաջ գնալ: Անհաջողությունից հետո մի մոռացեք ժամանակ գտնել այդ իրավիճակին այլ տեսանկյունից նայելու:
- Երբեք չդադարեք ժպտալ ու ծիծաղել
Ծիծաղն իսկապես լավագույն դեղամիջոցն է, և երբեմն մենք լաց չլինելու համար պետք է ծիծաղենք: Ձեզ կամ ձեր կյանքին այնքան լուրջ մի վերաբերվեք, որ դադարեք ծիծաղել: Չարժե այդքան խորանալ սեփական մութ խորխորատներում:
- Թույլ մի տվեք վախին տիրել ձեր կյանքին
Եթե դուք ձեր օրերն անցկացնում եք վախի մեջ կարևոր որոշում կայացնելուց առաջ, որովհետև մտածում եք, որ այն կարող է սխալ լինել, ապա դուք երբեք դուրս չեք գա ձեր կոմֆորտ գոտուց ու չեք հայտնվի բարդ իրավիճակում, որը ձեզ թույլ կտա բարելավել ձեր կյանքը: Իսկապես արժեքավոր ոչ մի բանի դուք չեք հասնի՝ ձեր ճանապարհին բազում խոչընդոտներ չհաղթահարելով:
- Մարտահրավերները մեր կյանքն իմաստավորված են դարձնում
Խնդիրների ի հայտ գալու դեպքում դրանց վերաբերվեք՝ որպես լավագույն կյանքով ապրել սկսելու հնարավորության: Հենց խնդիրների հետ բախվելուց հետո ենք մենք ամենամեծ թռիչքները կատարում մեր անձնային զարգացման մեջ:
Պատրաստեց 168.am-ը