Կոճապղպեղի թեյը մի շարք բուժիչ հատկություններ ունի, այդ թվում` խոլեստերինի մակարդակի և քաղցկեղի առաջացման հավանականության նվազեցումը: Այն կարող է նաև թեթևացնել հոդացավերը: Այս մասին գրում է Express-ը` վկայակոչելով ԱՄՆ-ի Բժշկական ազգային գրադարանը:
Բազմաթիվ հետազոտությունների արդյունքների համաձայն` կոճապղպեղը հակաքաղցկեղային հատկություններ ունի իր արմատներում պարունակվող ջինջեռոլ նյութի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ կոճապղպեղը երկու անգամ ավելի առողջարար է, երբ համատեղվում է կանաչ թեյի հետ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ 30 մարդու մոտ, ովքեր օրական 2 գրամ կոճապղպեղի էքստրակտ են օգտագործել, զգալիորեն նվազել է աղիների քաղցկեղի զարգացման ռիսկը:
Կոճապղպեղն օգնում է նաև վերահսկել արյան բարձր ճնշումը` դրանում արյունը նոսրացնող ասպիրինի բաղադրիչի` սալիցիլատի շնորհիվ:
Բացի այդ, եթե դրա օգտագործման համար հակացուցումներ չկան, կոճապղպեղը կարող է որպես բնական միջոց օգտագործվել, որն օգնում է թեթևացնել ցավը և ամրապնդել իմունային համակարգը, պնդում են մասնագետները: