Ամերիկացի դերասանուհ Պամելա Անդերսոնը դիմել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ներում շնորհել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հայտնում է FoxNews-ը։
Նրա խոսքով՝ այդ որոշումը նախագահ Թրամփի կողմից կարող էր «համարձակ քայլ լինել»։ Նա Սանժին ներում շնորհելու հարցը կարեւոր է համարել «աշխարհի շատ մարդկանց համար, որոնց համար խոսքի ազատությունը միեւնույն չէ»։
«Այս ներումը պայծառ լույս կլինի, թե ինչպիսին պետք է լինի ազատությունը. դա կոգեշնչի ակտիվիստների մի ամբողջ սերնդի՝ շարունակելու կարեւոր աշխատանք կատարել եւ չլռել»,- ընդգծել է Անդերսոնը:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Ասանժին 18 քրեական մեղադրանք է առաջադրել։ Առաջադրված բոլոր մեղադրանքներով Ասանժին ընդհանուր սպառնում է մինչեւ 175 տարվա բանտարկություն։
news.am