Թուրքիայի Էլազըղ (Խարբերդ) քաղաքում իրականացված փորման աշխատանքների արդյունքում գտնվել է 165 տարվա հնության հայերեն փորագրված քար: Ինչպես հաղորդում է «Ակոս» պարբերականը, ենթադրվում է, որ հայտնաբերվածը տապանաքար է:
1851 թվականով թվագրված քարը հայտնաբերվել է այդ տարածքում գտնվող եկեղեցու վերանորոգման շրջանակում իրականացված փորման աշխատանքների ժամանակ: Արվեստի պատմության մասնագետ Էլմոն Հաչերը համոզմունք է հայտնել, որ այդ տարածքում մեծ հավանականություն կա գտնելու նմանօրինակ այլ քարեր ևս:
Քարն ուսումնասիրելուց հետո տեղափոխվելու է Էլազըղի թանգարան: