Մահացել է Ռոզա Ֆիլբերգի հայրը. օրեր առաջ պայծառատես Անի Գրիգորյանը երգում էր նրա մասին երգը՝ հուզվելով (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մահացել է Ռոզա Ֆիլբերգի հայրը. օրեր առաջ պայծառատես Անի Գրիգորյանը երգում էր նրա մասին երգը՝ հուզվելով

Հոկտեմբերի 27-ին Մոսկվայում, 67 տարեկանում գլխուղեղի կաթվածից մահացել է երգչուհի Ռոզա Ֆիլբերգի հայրը՝ հայտնի դուդուկահար Անդրանիկ Մեսրոպյանը։

Ուշագրավ զուգադիպություն է տեղի ունեցել դեպքից օրեր առաջ։ Հոկտեմբերի 22-ին նկարահանվել է 168life-ի` «Տեսնելով անտեսանելին» հաղորդման թողարկումը, որի հյուրը երգչուհի Ռոզա Ֆիլբերգն էր։

Մինչ հյուրը գտնվում էր գաղտնի սենյակում, հաղորդումը սկսելուց առաջ պայծառատես Անի Գրիգորյանը երգում էր Ռոզա Ֆիլբերգի «Мой отец» երգը։ Երգելիս նա նշել էր, որ սիրտը լցվել է, և կարծես ուզում է լաց լինել։

Այսօր՝ Անդրանիկ Մեսրոպյանի մահվան լուրից հետո, այդ դրվագը հուզիչ ու առանձնահատուկ նշանակություն է ստանում։