Իսրայելը լույս հունվարի 13-ի գիշերը ավիահարվածներ Է հասցրել Սիրիայի հարավ-արեւելքի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել Է Արաբական Հանրապետության պետական հեռուստատեսությունը:
«Իսրայելը գրոհել Է Դեյր Էզ Զորի եւ Ալ Բուքեմալեի շրջանների վրա»,-հաղորդել Է Ikhbariya հեռուստաալիքը: Իր հերթին Sham FM ռադիոկայանը հաղորդել Է, որ Դեյր Էզ Զորի նահանգի արեւմուտքում եւ արեւելքում միաժամանակ լսվել են մի քանի պայթյուններ:
Տուժածների եւ վնասների մասին տեղեկություններ դեռ չկան:
Իսրայելի զինվորականները քանիցս գնդակոծել են Սիրիայի տարածքը՝ դա բացատրելով ժամանակակից սպառազինությունները թշնամիները ձեռքը չընկնելու ձգտմամբ: Առաջին հերթին խոսքը «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման մասին Է, որը մարտնչում Է Բաշար Ասադի կողմում եւ վերահսկվում Է Թեհրանի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: