Աննա Հակոբյանի նախկին խոսնակը նոր աշխատանքի է անցել
Advertisement 1000 x 90

Աննա Հակոբյանի նախկին խոսնակը նոր աշխատանքի է անցել

Վարչապետի կին Աննա Հակոբյանի նախկին խոսնակ Հասմիկ Հարությունյանը նոր աշխատանք է ստացել՝ Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաք» հիմնադրամում: Նա հիմնադրամում զբաղեցնելու է PR մենեջերի պաշտոն։

Հիշեցնենք՝ գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքից ազատել է մամուլի քարտուղարի պաշտոնն զբաղեցնող Հասմիկ Հարությունյանին, որը երկու տարի այդ պաշտոնին էր, իսկ Հասմիկ Հարությունյանը հետագայում գրել էր, թե իր դիմումի հիման վրա է ազատվել։

hraparak.am