Նոր պաշտոն կարող է ստանալ նաեւ ՀՔԾ պետի եղբայրը. «Իմ քայլը» այսօր հանդիպել է Խաչատուրյանի հետ. armtimes.com
Advertisement 1000 x 90

Նոր պաշտոն կարող է ստանալ նաեւ ՀՔԾ պետի եղբայրը. «Իմ քայլը» այսօր հանդիպել է Խաչատուրյանի հետ. armtimes.com

«Հայկական ժամանակի» տեղեկություններով, այսօր երեկոյան ԱԺ «Իմ քայլը»  խմբակցությունը հանդիպել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանի հետ:

Նրա թեկնածությունը քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի առաջադրման համար: Այլ թեկնածություններ եւս քննարկվում են, եւ հենց դա է պատճառը, որ խմբակցությունում դեռ վերջնական որոշում չունեն Խաչատուրյանի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանը եղել է Բաց հասարակության հիմանադրամի տնօրենների խորհրդի նախագահը:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ում թափուր տեղերից մեկը համալրելու համար առաջադրվելու է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Խաչատուրյանի տարբերակը քննարկվում է 2-րդ թափուր տեղը լրացնելու համար:

ԲԴԽ-ում այդ տեղը առաջացել է այն բանից հետո, երբ Արմեն Հայկյանցն առաջադրվել է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Նա այս պահին ԲԴԽ անդամի պաշտոնակատար է:

Նշենք, որ այսօր ՀԺ-ն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցինք 2-րդ թափուր տեղի համար թեկնածու առաջադրելու մասին: Նա ասաց, որ քննարկումներ են իրականացնում, առաջիկայում կհանդիպեն թեկնածուների հետ, որոշում կայացնելուց հետո հանրությանը կտեղեկացնեն: Նաեւ չբացառեց, որ եկող շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյային երկրորդ թեկնածուին եւս առաջադրեն։

armtimes.com



Նման նյութեր