Alibaba չինական ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեկ Ման պաշտոնապես թողել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը անցած տարի աշնանը՝ սեպտեմբերին: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը։ Նրա տվյալներով՝ Ջեկ Մային այդ պաշտոնում փոխարինել է գլխավոր տնօրեն Դենիել Չժանը: Ընդ որում՝ գործակալության և նրա կողմից հարցված փորձագետների կարծիքով, Alibaba-ի հիմնադիրը պետք է շարունակեր ծանրակշիռ դեր խաղալ ընկերության համար կարևոր որոշումներ ընդունելու հարցում:
Մեկ տարուց պաշտոնաթող լինելու պլանների մասին Ջեկ Ման հայտարարել էր 2018 թվականի սեպտեմբերին: Բիզնեսմենը համարվում է ամենահարուստ մարդկանցից մեկը՝ մայրցամաքային Չինաստանում։
Օրերս Եվրախորհրդարանի փոխնախագահ, Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նիկոլ Բերը անհանգստություն է հայտնել այն բանի համար, որ չինացի միլիարդատերը արդեն տևական ժամանակ, սկսած նոյեմբերից հասարակության մեջ չի երևացել՝ անհետացել է։
Այս մասին գերմանացի քաղաքական գործիչը հայտարարել է Funke-ի հետ զրույցում, նշելով, որ որոշ հանգամանքների մասին կարելի է միայն կռահել։ Եվրախորհրդարանի փոխնախագահը նաև հայտարարել է, որ իր համար անհասկանալի է Չինաստանի հանդեպ ԵՄ վարած քաղաքականությունը։ Հատկապես նա դժգոհություն է հայտնել, որ Պեկին-Բրյուսել՝ վերջերս ստորագրված ներդրումային համաձայնագրում որևէ կերպ մարդու իրավունքների պահպանման անհրաժեշտության մասին հիշատակված չէ։ «Եվրոպական Միությունը հիմա այնտեղ է, որտեղ ուզում էր, որ լինի Պեկինը, այսինքն՝ երկակի ստանդարտների աշխարհում»,- ամփոփել է Բերը։