Արսեն Թորոսյանը հրաժարական կտա. hraparak.am
Advertisement 1000 x 90

Արսեն Թորոսյանը հրաժարական կտա. hraparak.am

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնից կազատվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են, որ դիմումը նա արդեն գրել է եւ փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հրաժարականի պատճառները նոր չեն եւ մեկը չէ։

Վարչապետի եւ նախարարի միջեւ նախապատերազմական շրջանում առկա կոնֆլիկտն ավելի է սրվել պատերազմից հետո։ Արսեն Թորոսյանը թիմի հավաքների ժամանակ բազմիցս ասել է, որ իրենք ձախողել են երկրի կառավարումը եւ պարտությունից հետո ճիշտ կլինի, որ հեռանան։ Նա, այսպես կոչված, իշխող թիմի ներսում առկա ընդդիմադիր թեւից է։ Սակայն Փաշինյանն ասել է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ, իսկ ովքեր ունեն նման ցանկություն՝ դուռը բաց է։

hraparak.am



Նման նյութեր