Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կառավարությանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքս Կիրակոսյանը:
Նշենք, որ Տիգրան Պետրոսյանը Շիրակի մարզպետ էր նշանակվել 2019 թ. փետրվարի 6-ին: Արաքս Կիրակոսյանը փոխանցեց, որ Տիգրան Պետրոսյանն իր աշխատանքից ազատվելը կմեկնաբանի կառավարության որոշումից հետո: Նարեկ Կիրակոսյան