Բլեֆը բացահայտվեց. Մոսկվան աշխարհաքաղաքական հարված հասցրեց Նիկոլ Փաշինյանին. Վիգեն Հակոբյան. pastinfo.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բլեֆը բացահայտվեց. Մոսկվան աշխարհաքաղաքական հարված հասցրեց Նիկոլ Փաշինյանին. Վիգեն Հակոբյան. pastinfo.am

Մինսկի խմբի ՌԴ համանախագահող Իգոր Պոպովի շուրթերով ՌԴ ԱԳՆ կայքում, պաշտոնական Մոսկվան պատասխանել էր Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտնի հոդվածին՝ նշելով, որ ՀՀ ղեկավարն այդպիսով փորձում է Հայաստան պետության և իշխանությունների տապալման հիմքերը տեսնել Ռուսաստանի վարած քաղաքականության մեջ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Հենց սա՛ է ՌԴ պաշտոնական դիրքորոշումը որով նա բավականին լուրջ, ես կասեի աշխարհաքաղաքական հարված հասցրեց Նիկոլ Փաշինյանին՝ հասկացնելով որ ամեն ինչը բլեֆ էր, որ Փաշինյանն իրականում ստացել է բավականին լուրջ ժառանգություն իր համար մեկնարկային լավ պայմաններ բանակցային գործընթացը շարունակելու համար, և ոչ թե գործընթացը սկսել ինչպես ինքն էր պնդում զրոյական կետից, որը այդպես էլ չհասկացանք թե որն էր»,- նշել է բանախոսը։

pastinfo.am



Նման նյութեր