Նոր դասագիրք. կարող են օգտվել տեսողական խնդիր ունեցող սովորողները
Advertisement 1000 x 90

Նոր դասագիրք. կարող են օգտվել տեսողական խնդիր ունեցող սովորողները

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանն իր էջում գրում է.

Vagharshak Matikyan-ի և Narek Hakobian-ի հետ ստեղծել ենք յոթերորդ դասարանի պատմության դասագիրք։ Կուզեմ կիսվել մեր դասագրքի մի շարք առավելություններով.

✓Դասագրքից կարող են օգտվել տեսողական խնդիր ունեցող սովորողները։ Բոլոր դասերն ունեն աուդիո տարբերակ ու սմարթֆոնը պահելով QR կոդի վրա, սովորողը կարող է լսել իրեն հետաքրքրող ցանկացած թեմա։

✓Դասագրքում կան ակտիվ հղումներ, որոնք տանում են դեպի տարբեր բնույթի բառարաններ։ Սովորողը նույն պահին կարող է ճշտել չիմացած բառն առանց որևէ մեկին հարցնելու։

✓ Դասագրքում չունենք զուբրիտ առաջադրանքներ։ Բոլոր առաջադրանքները հիմնված են հետևյալ սկզբունքների վրա.

  1. Տվյալների մշակում։

2.Գեղագիտական ընկալում։

3.Ինքնավերլուծություն։

4.Մեկնաբանում։

Ունենք հետաքրքիր քուիզներ, որոնցից մեկի նկարը կդնեմ մեկնաբանություններում։ Դրանք հատկապես ինքնաստուգման համար են։

✓Դասագիրքը սովորեցնում է տեքստային աշխատանք։ Բոլոր թեմաներում առկա են ինքնուրույն հետազոտելու համար անհրաժեշտ նյութեր։

✓ նկարները պարզապես տեղադրված չեն նկար լինելու համար։ Նկարների շուրջ կառուցված են լրացուցիչ առաջադրանքներ։

✓Տեքստերն ունեն մոտիվացնող սյուժետային կառուցվածք։

✓Քարտեզները մեծ են ու որակյալ։ Ունենք նաև ակտիվ քարտեզներ։

Ու բազմաթիվ այլ հավես բաներ, որոնք կօգնեն սովորողին սիրել պատմությունը, այլ ոչ թե զզվել թվերի կրկնվող բազմույթից։

Vagharshak Matikyan -ի և Narek Hakobian -ի հետ ստեղծել ենք յոթերորդ դասարանի պատմության դասագիրք։ Կուզեմ կիսվել մեր…

Опубликовано Vahram Toqmajyan Суббота, 16 января 2021 г.