Կյանքի 58-րդ տարում մահացել է Edmond de Rothschild Holding SA-ի տնօրենների խորհրդի նախագահ, բարոն Բենջամին դե Ռոտշիլդը։ Տեղեկությունը հայտնում է Le Parisien-ը:
«Արիան դե Ռոտշիլդը և նրա դուստրերը ցավով հայտնում են ամուսնու և հոր ՝ Բենջամին դե Ռոտշիլդի մահվան մասին»,- պարբերականը մեջբերում է ընտանիքի հաղորդագրությունը:
Նշվում է, որ Ռոտշիլդը վախճանվել է Պրենյայում գտնվող իրենց ընտանեկան տանը։ Մահվան պատճառ սրտի կաթվածն է։
Հարազատները նաև տեղեկացրել են, որ բարոնի հուղարկավորությունը տեղի կունենա առաջիկա օրերին:
Բանկիրը 1997 թվականից ղեկավարել է Edmond de Rothschild Holding-ի տնօրենների խորհուրդը: