Հնդկաստանը պատրաստվում Է ՄիԳ-29 եւ Սու-30ՄԿԻ գնել ՌԴ-ից
Advertisement 1000 x 90

Հնդկաստանը պատրաստվում Է ՄիԳ-29 եւ Սու-30ՄԿԻ գնել ՌԴ-ից

Հնդկաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են ՄիԳ-29 21 կործանիչ եւ Սու-30ՄԿԻ 12 կործանիչ ձեռք բերելու մտադրության մասին, հունվարի 18-ին գրում Է Times of India հնդկական թերթը: Հրատարակության տվյալներով, շուտով հարցումը կուղարկվի ռուսաստանյան «ՌոսօբորոնԷքսպորտ» ընկերությանը:

Այս գնումների շնորհիվ Հնդկաստանի ռազմաօդային ուժերում ՄիԳ-29 ինքնաթիռների թվաքանակը կհասնի 80-ի, իսկ Սու-30ՄԿԻ ինքնաթիռներինը՝ 284-ի: Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում հիշեցրել են, որ անցյալ տարվա հուլիսին Դելիում հայտարարել են ՄիԳ-29 21 կործանիչներ ձեռք բերելու նախնական համաձայնության, որը հանդերձված Է ամենաարդիական ավիոնիկայով եւ Էլեկրտրոնիկայում, ինչպես նաեւ այդ տեսակի առկա 59 ինքնաթիռների արդիականացման մասին: Իրականացվում Է նաեւ 42 Սու կործանիչների արդիականացում, որի շնորհիվ դրանք կարող են կրել BrahMos («Բրամոս») գերձայնային բալիստիկ հրթիռներ:

Հնդկաստանի սպառազինության համար վերցված ցամաքային, օդային եւ ծովային բազավորման տարբերակներով BrahMos հրթիռը նախատեսված Է մինչեւ 450 կիլոմետր տարածությամբ թիրախները գերձայնային արագությամբ խոցելու համար: Այն կարող Է արագություն զարգացնել՝ 2,5-2,8 անգամ գերազանցելով ձայնի արագությունը: BrahMos-ի օդային բազավորման տարբերակն իրենից ներկայացնում Է «օդ-երկիր» դասի 2,5 տոննա կշռող գերձայնային թեւավոր հրթիռ՝ շուրջ 300 կիլոմետր հառահարությամբ: 2017 թվականի նոյեմբերին Հնդկաստանի ռադմաօդային ուժերն առաջին անգամ աշխարհում իրականացրել են այս տեսակի օդային բազավորման հրթիռի արձակում՝ ծովային թիրախի ուղղությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր