Նիկոլ Փաշինյանն առաջարկել է առողջապահության նախարար նշանակել Անահիտ Ավանեսյանին
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է առողջապահության նախարար նշանակել Անահիտ Ավանեսյանին

ՀՀ նախագահի աշխատակազմն Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը:

Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: