2016թ. մոտենում է ավարտին։ ժամանակն է հայացք նետել անցնող տարուն և վերագնահատել կյանքն ու արժեքները։ Ի՞նչ կտանեք ձեզ հետ նոր տարի և ինչի՞ց կազատվեք։ Վախ, տխրություն, ատելություն, մեղք, զղջում… ժամանակն է ազատվել այս ամենից։ Esotericblog.ru կայքը գրում է, որ նոր տարին հրաշալի միջոց է ամեն ինչ նոր էջից սկսելու համար։ Ահա այն ամենը, ինչից պետք է ազատվել նոր տարուն ընդառաջ։
Ազատվեք բոլոր մտքերից, որոնք խանգարգում են զգալ ձեր ուժերն ու հնարավորությունները։
Ազատվեք մեղքի զգացումից, որը խանգարում է անել այն, ինչ իրականում ուզում եք։
Ազատվեք անհայտ բանից վախից։ Փոքր քայլ արեք և կտեսնեք՝ ինչպես է նոր ճանապարհ բացվում ձեր առաջ։
Ազատվեք զղջումներից։ Կյանքի որոշակի պահի ձեզ անհրաժեշտ է եղել «ինձ համար մեկ է» միտքը։
Ազատվեք անհանգստությունից։ Անհանգստանալը նույնն է, ինչ խնդրել մի բան, որը ձեզ անհրաժեշտ չէ։
Դադարեք մեղադրել մյուսներին։ Ինքներդ պատասխանատվություն կրեք ձեր կյանքի համար։ Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, երկու տարբերակ ունեք՝ ընդունել դա կամ փոխել։
Ազատվեք մտքերից, թե ձեզ հետ ինչ-որ բան այն չէ։ Դուք աշխարհին պետք եք այնպիսին, ինչպիսին կաք։
Ազատվեք մտքերից, թե ձեր երազանքները կարևոր չեն։ Միշտ հետևեք ձեր սրտին։
Ազատվեք պատասխանատվությունը միշտ ձեզ վրա վերցնելու բնավորությունից։ Ամբողջ ուժերը դրա վրա մի ծախսեք։ Առաջին հերթին հոգ տարեք ինքներդ ձեր մասին, որովհետև կարևոր եք։
Ազատվեք մտքերից, թե բոլորն ավելի երջանիկ են, հաջողակ և լավը, քան դուք։ Դուք այնտեղ եք, ուր պիտի լինեք։
Դադարեք մտածել, թե կյանքում ամեն ինչ կարելի է դասակարգել ճշտի և սխալի, սևի և սպիտակի։ Գնահատեք կյանքի բազմազանությունը։
Ազատվեք անցյալից։ Ժամանակն է առաջ շարժվել և նոր պատմություն պատմել։
Դադարեք մտածել, թե այնտեղ չեք, ուր պիտի լինեիք։ Դուք գտնվում ենք հենց այնտեղ, ուր պետք է լինեք, որպեսզի գնաք այնտեղ, ուր ցանկանում եք։ Պարզապես հարցրեք ինքներդ ձեզ, թե ուր եք ցանկանում գնալ։
Դադարեք չարություն զգալ նախկին սիրելիների և ընտանիքի անդամների հանդեպ։ Բոլորս էլ արժանի ենք երջանկության և սիրո։ Եթե սերն ավարտվել է, չի նշանակում, որ այն չի եղել։
Դադարեք ցանկանալ ավելի շատ բան անել։ Այսօր արել եք ամենալավը, որ կարող էիք, և դա բավական է։
Ազատվեք ամեն ինչ նախապես իմանալու ցանկությունից։ Ամեն ինչ կիմանաք, եթե քայլեք ձեր ճանապարհով։
Ազատվեք գումարի հետ կապված խնդիրներից։ Պլան կազմեք՝ պարտքերից ազատվելու համար և կենտրոնացեք ֆինանսական բարեկեցության վրա։
Ազատվեք մարդուն փրկելու կամ փոխելու ցանկությունից։ Յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի։ Լավագույնը, որ կարող եք անել, ինքներդ ձեզ վրա աշխատելն է և դադարելը ամբողջ ուշադրությունը սևեռել շրջապատի վրա։
Ազատվեք յուրաքանչյուրի հավանությունը ստանալու փորձերից։ Ձեր յուրօրինակությունը ձեզ առանձնահատուկ է դարձնում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը