Մարտակերտցիները փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը և պահանջներ դրել ռուս խաղաղապահների առջև (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մարտակերտցիները փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը և պահանջներ դրել ռուս խաղաղապահների առջև

Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Իշխանյանը հրապարակել է տեսանյութ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մոտակայքից։

Մարտակերտցիները փակել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շարասյան ճանապարհը և մի քանի հարցեր տվել։

Օրինակ՝ եթե ադրբեջանցիներն օգտվում են այս ճանապարհից Քարվաճառ մեկնելու համար, ինչու հայերը չեն կարող օգտվել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհից։

Մարտակերտցիները հղում են արել եռակողմ հայտարարության համապատասխան կետին և զգուշացրել, որ եթե այդ հարցը չլուծվի, իրենք պարբերաբար փակելու են ճանապարհը։ Բացի այդ, մարտակերտցիները խաղաղապահներից պահանջել են կարգի հրավիրել ադրբեջանցիներին, որոնք նյարդայնացնող ժեստեր են անում երթևեկելիս։

Մանրամասները՝ տեսանյութում։