Կարդինալն ու գործակալը. ո՞վ է կանգնած Արարատ Միրզոյանի գործակալ լինելու բացահայտման ետևում. politik.am
Advertisement 1000 x 90

Կարդինալն ու գործակալը. ո՞վ է կանգնած Արարատ Միրզոյանի գործակալ լինելու բացահայտման ետևում. politik.am

Իշխանության ներսում, բացի նրանից, որ պայքար կա առաջինը դառնալու համար, կա պայքար նաև իշխանական թիմի թիվ 2-րդ դեմքը դառնալու համար։ Բոլորն էլ լավ են հասկանում, որ Փաշինյանին փոխարինելու համար անհրաժեշտ է, որպեսզի դառնան թիմում երկրորդ մարդը` ազդեցությամբ, որպեսզի երբ Փաշինյանին փոխարինելու հարց առաջ գա, ապա բոլորի համար պարզ լինի, թե ով պետք է լինի փոխարինողը։

Իշխանության ներսրում երկրորդ տեղի համար պայքարը թեժ էր եղել նաև պատերազմից առաջ, բայց հիմա, երբ Փաշինյանը ամեն պահ կարող է կորցնել իշխանությունը, այդ տեղի համար պայքարն առավել թեժացել է։

Երկրորդ տեղի համար պայքարը մշտապես թեժ է եղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի միջև։ Իշխանական թիմի այս երկու դեմքերի հարաբերությունները միշտ էլ հարթ չեն եղել, բայց դրանք հատկապես սրվել են այն ժամանակ, երբ Տիգրան Ավինյանին հաջողվել է Արարատ Միրզոյանին ուղարկել Ազգային Ժողով և, ըստ այդմ, նրան մեկուսացնել կառավարությունից և Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ դեմքը լինելու հնարավորությունից՝ գոնե կառավարության գործունեության շրջանակում։ Կառավարությունում բոլորն են հասկացել, որ Արարատ Միրզոյանը թույլ կազմակերպչական կարողություններ ունի և չունի մտավոր ճկունություն, ուստի Ավինյանին հաջողվել է գործը հանգիստ գլուխ բերել։

Արարատ Միրզոյանն էլ գնալով Ազգային ժողով չի հանձնվել և այնտեղից փորձել է «պալատական հեղաշրջում» կազմակերպել։  Միրզոյանն իր շուրջ է համախմբել 20-ից ավել պատագամավորների, որոնք դարձել են իր անջատողական գաղափարների հենարանը (Միրզոյանի հավաքագրած պատգամավորների մասին մենք առանձին անդրադարձ կանենք)։  Միրզոյանը փորձել է  այս թիմի միջոցով իր կողմը գրավել իմքայլականների մեծ մասին և ընդդիմադիր որոշ գործիչների հետ համագործակցելով պաշտոնանկ անել Նիկոլ Փաշինյանին և նրա փոխարեն ընտրվել վարչապետ։

Միրզոյան-Ավինյան հարաբերությունների սրացման հաջորդ փուլը եղել է պատերազմի օրերին, երբ ԱԺ նախագահը Արցախում միայնակ է թողնում փոխվարչապետ Ավինյանին և «ծլկում» է Երևան՝ ամբողջ պատասխանատվությունը թողնելով վերջինիս վրա։

Պատերազմի ավարտից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է վերջնականապես իր ճանապարհից մաքրել Արարատ Միրզոյանին։ Ավինյանին մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին տեղեկատվության արտահոսքը կազմակերպվել է հենց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի շրջապատի կողմից։ Միրզոյանի ԱԱԾ գործակալ լինելու մասին փաստը լուրջ հարված էր վերջինիս ամբիցիաներին։

Հիմա թիմում շատերը խուսափում են նրա հետ կապ պահելուց, իսկ երբ հանրությանը հասանելի դառնան այն «դանոսները», որոնք նա գրել է իր հեղափոխական ընկերների վերաբերյալ, ապա կարծում ենք, որ կարող ենք վերջնականապես խոսել Արարատ Միրզոյանի քաղաքական վախճանի մասին։

Ըստ էության կարող ենք արձանագրել, որ այս փուլում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ամրացրել է իր դիրքերը ու հիմա լուրջ հավակնություններ ունի վարչապետ դառնալու։ Ավինյանի դիրքերն ամրացնում է նաև այն հանգամանքը, որ նա ջերմ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և ինչ որ իմաստով ԱԱԾ-ն ավելի շատ իր ենթակայության տակ է, այլ ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

politik.am



Նման նյութեր