Covid-19-ից մահացության ռեկորդային թիվ Բրիտանիայում
Advertisement 1000 x 90

Covid-19-ից մահացության ռեկորդային թիվ Բրիտանիայում

Ըստ  BBC-ի, Բրիտանիայում մեկ օրվա ընթացքում Covid-19-ից մահացել է 1 610 մարդ․ սա ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր։

Մահվան դեպքերի ընդհանուր թիվը երկրում անցնում է 90 հազարից։ Մահացության բարձր մակարդակը բացատրվում է դեկտեմբերին վարակակիրների մեծ թվով, որից հետո երկրում լոքդաուն է հայտարարվել։

Խիստ սահմանափակումների շնորհիվ նոր վարակակիրների թվի կորագիծը մի քիչ իջել է։ Մեկ օրվա ընթացքում Բրիտանիայում կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 33,3 հազար մարդու մոտ։ Հունվարի 8-ին այդ ցուցանիշն անցնում էր 68 հազարից։

 

 



Նման նյութեր