Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կժամանի Հայաստան
Advertisement 1000 x 90

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կժամանի Հայաստան

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կժամանի  Հայաստան։

Այսօր կայացած նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Զարիֆը  հայտարարել է, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Հայաստան։

Նա նշել է. «Եթե ամեն ինչ բնականոն հունով ընթանա և իմ կորոնավիրուսի թեսթի պատասխանը բացասական լինի, նպստակ ունեմ այցելել Ռուսաստան և Կովկաս»:

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է, որ այցի ընթացքում հանդիպելու է ՌԴ, ՀՀ, Վրաստանի և  Ադրբեջանի ղեկավարների և իր գործընկերների հետ։

Զարիֆը նշել է, որ հնարավոր է նաև այցելի Թուրքիա։

Տարածաշրջանային այցի նպատակի մասին պարոն Զարֆն ասել է. «Նպատակ ունեմ այցելել այն երկրներ, որոնք կարող են աջակցել ղարաբաղյան ճգնաժամի լուծմանը և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»:

parstoday.com



Նման նյութեր