Հայաստանում համաճարակային իրավիճակը բավականին կառավարելի է. Անահիտ Ավանեսյան
Advertisement 1000 x 90

Հայաստանում համաճարակային իրավիճակը բավականին կառավարելի է. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը Հայաստանում համաճարակային իրավիճակը գնահատում է բավականին կառավարելի: Այդ մասին Ավանեսյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Միաժամանակ, նա անընդունելի համարեց արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին պնդումները: Հարցին՝ համամի՞տ է, որ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, Ավանեսյանը նշեց. «Խոսել տապալման մասին՝ ընդունելի չէ»: