ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կվերանայի Աֆղանստանի «Թալիբան» արմատական խմբավորման հետ Դոնալդ Թրամփի նախորդ վարչակազմի կնքած խաղաղության համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրներին:
Գործակալության տեղեկությունների համաձայն ՝ այդ մասին ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է Աֆղանստանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում:
2020 թվականին Քաթարում ԱՄՆ-ն և «Թալիբան» արմատական խմբավորումը ստորագրել են ավելի քան 18 տարվա պատերազմի ընթացքում առաջին խաղաղության համաձայնագիրը, որը նախատեսում է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և գերիների փոխանակման գործընթացից հետո երկխոսության սկսում: