«Ն.Փ-ն 2004 թվականին Վրաստանի Բաթումի քաղաքում հավաքագրվել է բրիտանական հետախուզության МИ-6 հայտնի աշխատակցի կողմից, հետո, ստացել «խմբագիր» կեղծանունը»,- այս մասին գրում է ArmVoice տելեգրամյան ալիքը՝ հղում անելով Թուրքական վստահելի աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ МИ-6-ի հանձնարարությամբ և աջակցությամբ վերջինս 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ է կազմակերպել Երեւանում, ապա դատապարտվել ազատազրկման։ МИ-6-ի միջամտությամբ և ՀՀ ղեկավարության վրա ճնշում գործադրելով ՝ վաղաժամ ազատ է արձակվել։
2015 թվականի մայիսից МИ-6-ի հանձնարարությամբ «խմբագիր»-ը թիմ էր հավաքում՝ հեղափոխություն իրականացնելու համար, որտեղ ներգրավվեցին МИ-6-ի գործակալները, նաև թուրքական «МИТ»- ի գործակալները։
«2018 թվականին МИ-6-ի և МИТ-ի, ՀՀ վարչապետի գաղտնի համաձայնությամբ «խմբագիրն» ու թիմը հեղափոխություն արեցին։ Հետագա միջոցառումներն ու անվտանգությունն ապահովելու համար՝ նախապես նախագահի պաշտոնում նշանակվել է Ա.Ս.-ն, որը սերտորեն համագործակցում է МИ-6-ի հետ։ ՀՀ ղեկավարությունից որևէ մեկն այն ժամանակ այդ քայլը չհասկացավ»։
Ըստ տեղեկությունների՝ «խմբագիրը» տարածաշրջանում պետք է Բրիտանիայի համար շահավետ քաղաքականություն վարեր՝ այսպիսով կապերը թուլացնելով ՌԴ-ի և Իրանի հետ ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները ամրապնդելով։ ՀՀ տարածքով պետք է անցկացվեին տնտեսական զարկերակներ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի շահերի համար։
«Վերը նշված պետությունների համատեղ ծրագրերը ձախողվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Վ. Պ-ը միջամտեց «խմբագրի» սանձազերծած պատերազմին, որը ըստ նախնական պլանի՝ նա պետք է պարտվեր։ «Խմբագիրը» նախատեսել էր 10 օրում ամեն ինչ հանձնել, բայց հայրենասերների հաշվին պատերազմը ձգվեց 40 օրից ավելի»,- գրել են ArmVoice-ում։