Ֆրանսիայի նախկին նախագահն ուզում է մտնել մեծ ֆուտբոլ:
Քաթարյան Ալ-Տանի ընտանիքը, որը հանդիսանում է ՊՍԺ-ի սեփականատերը, ուզում է փոփոխել ակումբի կառավարումը: Սկզբում ակումբի ղեկավարները պնդեցին, որպեսզի հեռացվի Լորան Բլանը, իսկ հիմա ցանկանում են ազատվել Նասեր Ալ-Խելաիֆիից: Ըստ GQ-ի ինֆորմացիայի, ՊՍԺ-ի ներկայիս նախագահին կարող է փոխարինել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:
Վերջնական որոշում կկայացվի ձմռանը: ՊՍԺ-ում արդեն մեկնաբանել են այդ շշուկները՝ անվանելով այդ նորությունը խելագարություն և զառանցանք: Քաթարյան Ալ-Տանի ընտանիքը ՊՍԺ-ի սեփականատերն է դարձել 2011թ.: Քաթարցիները կես տարի ծախսել են բանակցությունների վրա՝ ներառյալ Նիկոլա Սարկոզիի կողմից հավանություն ստանալը:
2015թ. Սարկոզին ասել է, որ իրեն չի հետաքրքրում աշխատանքը ՊՍԺ-ում:
61-ամյա քաղաքական գործիչը Ֆրանսիայի նախագահն է եղել 2007-2011թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը