«Ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի՝ ստեղծված իրավիճակում միակ ելքը համահայկական պոտենցիալի համախմբման, հանրային կոնսենսուսի և Սփյուռքի հետ հնարավորինս հարթ հարաբերությունների համագործակցության մեխանիզմների ներդրման մեջ է:
-Սփյուռքը, կարծես, ՀՀ արձագանքը լինի՝ թե՛ վատ, թե՛ լավ առումով: Իրապես շատ խոր ցավ եմ ապրում, երբ Համահայկական հիմնադրամի գումարների հետ կապված շահարկումներն իրենց խայտառակ վատ արձագանքը գտան Սփյուռքում, և այսօր դատական գործընթացներ կան:
-Տիկի՛ն Ստեփանյան, բայց ինչո՞ւ շահարկում, երբ խնդիրը հստակ է՝ պատերազմական օրերին սփյուռքահայերը գումարները փոխանցել էին բոլորովին այլ նպատակով, բայց պարզվեց, որ այդ գումարից մի հատված, չգիտես ինչու, փոխանցվել է կառավարու թյանը։
– Իրականում չեմ կիսում այդ կարծիքը, որովհետև եթե դուք այս օրերին լինեք հիվանդանոցներում կամ այցելեք համայնքներում այս պահին ժամանակավոր բնակություն հաստատած Արցախի մեր հայրենակիցների ընտանիքներին, կտեսնեք, թե Համահայկական հիմնադրամի գումարներով ինչեր են արվում և շարունակում են արվել:
-Ոչ ոք դա չի հերքում, բայց խոսքը հիմնադրամին նվիրաբերված 52,7 մլրդ ՀՀ դրամ գումարի մասին է, որն անհասկանալիորեն փոխանցվել է կառավարությանը․․․
– Ուրեմն՝ պետք էր, որ տրվել է կառավարությանը, որպեսզի դարձյալ լուծվեն այս պահին հասարակության և մեր պետության առջև ծառացած խնդիրները: Ուզում եմ՝ շատ հստակ լինի մեր քաղաքացիների համար՝ եթե այս գումարման ԱԺ պատգամավորները՝ թե՛ իշխանություն կազմող, թե՛ ընդդիմություն, ովքեր չունեն եկամտի այլ աղբյուր, պատերազմի օրերից, կորոնավիրուսի ամիսներից սկսած՝ պատրաստ էին իրենց աշխատավարձից ամբողջությամբ կամ գոնե կեսից հրաժարվել՝ փոխանցելով դրանք տարբեր հիմնադրամների կամ իրենց կողմից այս կամ այն ակցիաներն իրականացնել, ապա որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ մեր իշխանությունից որևէ մեկը կարող է իր ձեռքերը երկարացնել և Համահայկական հիմնադրամ փոխանցված որևէ գումար օգտագործել՝ ոչ թե ի շահ ՀՀ-ի, այլ ի շահ այս կամ այն անձի: Ես դա ուղղակի բացառում եմ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: