Վագրը փախել է Սանկտ Պետերբուրգի կենդանաբանական այգուց
Advertisement 1000 x 90

Վագրը փախել է Սանկտ Պետերբուրգի կենդանաբանական այգուց

Լենինգրադյան կենդանաբանական այգուց դեկտեմբերի 17-ի առավոտյան փախել է Գերդա անունով վագրը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վագրի փախուստից շուրջ մեկ ժամ անց նրան գտել են: Այդ ժամանակ կենդանաբանական այգին այցելուների համար փակ է եղել: «Գերդա վագրին քնեցրել են քնաբերի միջոցով: Այս պահին նա վանդակում է»,- ասել է գործակալության զրուցակիցը` հայտնելով, որ վագրը 15 տարեկան է:

Սանկտ Պետերբուրգի կենդանաբանական այգին բացվել է մեկ ժամ ուշացմամբ:



Նման նյութեր