Երիտասարդ դերասանուհի Լիլիթ Սարգսյանն այս շրջանում նկարահանվում է ATV հեռուստաընկերության «Ախթամար» սերիալում: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր զբաղվածության, բացասական կերպարի, համալսարանի և թատրոնում առաջին լուրջ դերի մասին:
Ըստ Լիլիթի՝ այս շրջանում իր զբաղվածությունը մեծ է. «Սովորում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստ ֆակուլտետի 3-րդ կուրսում, զուգահեռ նկարահանվում եմ սերիալում, աշխատում թատրոնում, բայց ես սիրում եմ տեմպի մեջ լինել։ Սկսել եմ նկարահանվել առաջին կուրսից։ Իմ առաջին նախագիծը Ելենա Արշակյանի «Պատվից առավել» հեռուստասերիալն էր, որտեղ խաղում էի Եվայի կերպարը, դերը բացասական էր։ Միշտ մտածել եմ, որ այս մասնագիտության մեջ տաղանդից բացի աշխատում է նաև բախտի գործոնը։ Ինձ նկատեցին, ու ես հայտնվեցի ասպարեզում»:
Ամբողջությամբ՝ tert.am