Իջեցրեք վատ խոլեստերինն ու կանխարգելեք անոթների խցանումները
Advertisement 1000 x 90

Իջեցրեք վատ խոլեստերինն ու կանխարգելեք անոթների խցանումները

Խոլեստերինի բարձր մակարդակի  խնդիրն այն է, որ ճարպային գոյացությունները կարող են կուտակվել նաև անոթներում: Անոթային այս գոյացությունները խանգարում են արյան շրջանառությանը, և հենց այս վիճակն էլ կոչվում է աթերոսկլերոզ: Անոթային խցանման պատճառով ի հայտ է գալիս ինսուլտի և սրտի կաթվածի զարգացման ռիսկը:

Խցանված անոթների վիճակը վատանում է նաև բարձր յուղայնությամբ սնունդ ընդունելու, ծխելու և ֆիզիկական վարժությունների պակասի արդյունքում: Այլ պատճառներ են՝ առաջին և 2-րդ տիպի շաքարախտը, խոլեստերինի բարձր մակարդակը, զարկերակային բարձր ճնշումը, արթրիտը:

Անոթները մաքրել և առողջությունը լավացնել կարելի է ժողովրդական բժշկության հայտնի բաղադրատոմսերից մեկով:

Բաղադրություն

  • 1 կգ կիտրոն
  • 12 բաժակ մաքուր ջուր
  • 1 տուփ սոդա
  • 5-6 փունջ մաղադանոս

Սառը ջրով լվացեք կիտրոնները: Մեծ կաթսայի մեջ լցրեք  տաք ջուրը, ապա ավելացրեք սոդան և կիտրոնը, թողեք մնա 60 րոպե: Մաղադանոսն ավելացրեք խառնուրդին, ապա եռացրեք 3 րոպե ցածր կրակի վրա: Թողեք սառչի սենյակային ջերմաստիճանում: Խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ և պահեք սառնարանում:

Ամեն օր՝ առավոտյան նախաճաշից առաջ, խմեք այս խառնուրդից 4 ճ/գ չափով:

Պրոցեդուրան կատարեք 20 օր շարունակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը