Իրանը կարանտին է սահմանում Եվրոպայից ժամանողների համար. հարևանների համար բավարար է բացասական թեստը
Advertisement 1000 x 90

Իրանը կարանտին է սահմանում Եվրոպայից ժամանողների համար. հարևանների համար բավարար է բացասական թեստը

Եվրոպայից Իրան ճանապարհորդողները պետք է թեստի բացասական պատասխանից հետո երկու շաբաթ ինքնամեկուսանան: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին տեղեկացրել է առողջապահության ոլորտի պաշտոնյան:

Այլ տարածաշրջաններից, ներառյալ հարևան երկրներից ճանապարհորդողները պետք է թեստի բացասական պատասխան ունենան՝ նախքան երկիր ժամանելը:

Պաշտոնյան նաև հայտնել է, որ Եվրոպայից ժամանող ճանապարհորդները պետք է ունենան թեստի բացասական արդյունք, նորից թեստավորվեն և ստիպված լինեն ինքնամեկուսանալ, նույնիսկ եթե նրանց թեստը բացասական լինի:

Նախկինում Եվրոպայից ժամանողների համար պահանջվում էր ունենալ միայն թեստի բացասական արդյունք:



Նման նյութեր