Հայտնի է դարձել, թե ում է պատկանում «պալատը» Գելենջիկում
Advertisement 1000 x 90

Հայտնի է դարձել, թե ում է պատկանում «պալատը» Գելենջիկում

Գործարար Արկադի Ռոտենբերգը հայտնել է, որ Իդոկոպաս հրվանդանի Գելենջիկ շրջանում գտնվող շենքերի համալիրի շահառուն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հիմա դա արդեն գաղտնիք չի լինի, ես եմ շահառուն: Այնտեղ բավականին բարդ օբյեկտ կար, վարկատուները շատ էին, եւ ինձ հաջողվեց շահառու դառնալ: Սա գտածո է, շքեղ վայր»,- ասել է Ռոտենբերգը Mash Telegram ալիքին:

Գործարարը հայտարարել է, որ ակտիվը ձեռք է բերել մի քանի տարի առաջ եւ որոշել է այնտեղ հյուրանոց կառուցել: «Տեղը հարմար է այնտեղ հյուրանոց կառուցելու համար»,- հավելել է նա:

Գործարարը խոստովանել է, որ գիտի այս օբյեկտի սկանդալային հեղինակության մասին: Միեւնույն ժամանակ, Ռոտենբերգը հավելել է, որ «այնտեղ ոչ մի ապօրինի բան չկա»:

news.am



Նման նյութեր