ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եկել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ 3–րդ նախագահի գրասենյակից։
«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստի պատասխանը բացասական է»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ նախագահ Սարգսյանը որևէ գանգատ չունի, ինքնազգացողությունը լավ է և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի: