«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձին ասել եմ, որ պատրաստվում ես հողերը հանձնել, դրա համար էլ արեց, ես իրեն ազատության մեջ խանգարում էի․․․». armtimes.com
Advertisement 1000 x 90

«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձին ասել եմ, որ պատրաստվում ես հողերը հանձնել, դրա համար էլ արեց, ես իրեն ազատության մեջ խանգարում էի․․․». armtimes.com

armtimes.com–ը գրում է․ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը երեկ բերվել էր դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվեց նրա խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, վերահաստատելու կամ անփոփոխ թողնելու հարցը:

Վերմիշյանը անազատության մեջ է գտնվում 2020 թվականի փետրվարի 8-ից: Նա մեղադրվում է այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեկան լիազորությունները, խախտելով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջներն առ այն, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի` խոշոր չափերի հասնող գույք: Այսօրվա նիստին Վերմիշյանի պաշտպան Էդգար Արամյանը նշեց, որ վերացել են կալանքի այն հիմքերը, որը դատարանին նախկինում ներկայացվում էր.

«Մասնավորապես նշվում էր, որ Վահագն Վերմիշյանը զբաղեցնում է պաշտոն, դրանից ելնելով կարող է չարաշահել պաշտոնական դիրքը, ազդեցություն ունենալ գործի մասնակիցների՝ վկաների վրա, նաև թաքնվել վարույթն իրականացնող մարմնից»,-նշեց Արամյանը և հիմնավորեց, որ Վերմիշյանը այլևս չի զբաղեցնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, նախաքննությունը ավարտվել է և ցուցմունքները արդեն պատրաստ են, իսկ ինչ վերաբերում է թաքնվելու նշեց, որ հաշի առնելով իր պաշտպանյալի համբավը, պետք է նկատի ունենալ, որ Վերմիշյանը նման վարքագիծ չի դրսևորի: Արամյանը նաև հավելեց, որ եթե անձը գտնվում է կալանքի տակ մեկ տարուց ավելի խափանման միջոցը պետք է փոխվի, բացառությամբ եթե նա չի կատարել առանձնակի ծանր հանցագործություն: Հիշեցրեց, շուտով կլրանա Վերմիշյանի կալանավորման 1 տարին և խնդեց դատարանին իր որոշման մեջ անդրադառնալ նաև այդ հանգամանքին: Առաջարկեց խափանման միջոցը փոխարինել գրավով, իսկ գրավի չափը թողնվեց դատավորի հայացողությանը, սակայն խնդրեց, որ սահմանվի գրավի ողջամիտ չափ:

Մեղադրող դատախազը, սակայն հակադարձեց՝ նշելով. «Դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն ունենալու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու, կեղծելու ճանապարհով խոչընդոտելու, ինչպես նաև թաքնվելու հավանականությունը շարունակում է առկա լինել»: Բացի այդ, մեղադրողը նշեց, որ նախաքննության ընթացքում եղել է մեղադրանքի լրացում: Դատախազը նաև նշեց, որ այս գործի քննության ընթացքում հարցվել է նոր քր. գործը՝ փաստաթղթեր կեղծելու առերևույթ հատկանիշներով, որն էլ կցվել այս մայր գործին:

Ամբաստանյալ Վերմիշյանն էլ դրվագներ պատմեց քրեական գործից և ասաց, որ այս գործը իր գլխին «սարքել են», քանի որ ինքը Կառավարության նիստերին և Քաղաքաշինության կոմիտեի նիստերին դեմ է արտահայտվել կառավարության որոշումներին.

«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձին ասել եմ, որ պատրաստվում ես հողերը հանձնել, դրա համար էլ արեց, ես իրեն ազատության մեջ խանգարում էի, հիմա հողերը տվել է արդեն, կարող է ինձ ազատ թողնել: Մեկ տարի ինձ հետևել են: Այդ տղաներին արդեն դեմքով էի ճանաչում, կատակում էի, ասում էի, այդպես ավելի ապահով է»,- նշեց Վերմիշյանը:

Ամբաստանյալը նաև հայտարարեց, որ կալանավայրում «կտտանքների» է ենթարկվել. «8 ժամ հարցաքննվել է, հացադուլի մեջ գտնվելու ժամանակ 2 օր շարունակ ջուր է խնդրել և չի ստացել»:

Դատավոր Մնացականյանը ընդհատեց Վերմիշյանի խոսքը և դատախազից հետաքրքրվեց, արդյոք այդ հանգամանքները քննվել են:

Հարցին պատասխանեց Վերմիշյանը և ասաց, որ ինքը այդ մարդը չէ, որ նման բանի համար բողոք ներկայացնի, դատավորի մյուս հարցին էլ ի պատասխան ասաց, որ իր նկատմամբ ֆիզիկական բռնություն չի կիրառվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր