Ավետիք Իշխանյանի էջից.
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Կարդալով և լսելով արդի հայ պետական, քաղաքական, հասարակական «առաջադեմ, խաղաղասեր» գործիչների մտավարժանքները և ծրագրերը, կապված անցյալը մոռանալու, թուրք-ադրբեջանական սահմանները բացելու, առևտուր անելու,այն է՝ քիրվայություն անելու հետ, կարծում եմ այս հարցում պետք է հետևողական լինել։
Այո, անհրաժեշտ է «լրջագույնս» գրաքննություն մտցնել և արգելել, դասական կոչվող, բայց իրականում «ազգայնական» հայ պատմաբանների, գրողների, ռազմական գործիչների ստեղծագործությունները։
Պատկերացնու՞մ եք, երբ երեխան ընթերցի Ռափայել Պատկանյանի « Օրորոցի երգը»․
Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե․․․
Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քընեցավ։
Կամ Միքայել Նալբանդյանի «Ազատությունը»․
— Ազատությո՜ւն,— գոչեցի,—
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։
«Իտալացի աղջկա երգը»․
«Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Յուր որդիքը արդ գանչում է
Հանել յուր վրեժ, քեն ու ոխ»:
«Մեր հայրենիք շղթաներով
Այսքան տարի կապկապած,
Յուր քաջ որդոց սուրբ արյունով
Պիտի լինի ազատված»:
Րաֆֆու «Խենթը»
Շահան Նաթալիի «Թուրքերը և մենք»
․․․Եվ իհարկե Նժդեհի բոլոր ստեղծագործությունները։
Շարքն անվերջ է, բայց պետք է հետևողական լինել և վերացնել հեղինակ առ հեղինակ։
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Կարդալով և լսելով արդի հայ պետական, քաղաքական, հասարակական «առաջադեմ, խաղաղասեր» գործիչների…
Опубликовано Avetik Ishkhanyan Вторник, 2 февраля 2021 г.