ՌԴ կառավարությունը Պետդումա օրինագիծ Է ներկայացրել, որով առաջարկվում Է առանց այցագրի Ռուսաստան ժամանող աշխատանքային միգրանտներին պարտադրել, որպեսզի նրանք կենսաչափական տվյալներ հանձնեն եւ բուժզննում անցնեն: Այդ մասին վկայում Է խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազան:
Դրանցից առավել մեծաթիվը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիներն են. 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ այդպիսիների թիվը երկրում կազմել Է շուրջ 2,5 միլիոն:
Նախարարների կաբինետի կարծիքով, միգրանտների առողջական վիճակի հսկողության թերատությունը եւ վտանգավոր հիվանդություններով անձանց նկատմամբ գործողությունների արդյունավետ ալգորիթմերի բացակայությունն զգալիորեն մեծացնում են Ռուսաստանի տարածքում վարակների թափանցման եւ տարածման ռիսկը:
Բացի այդ, կենսաչափական անձնական տվյալներով նույնականացման հնարավորությունների բացակայությունը զգալիորեն դժվարացնում Է երկրում գտնվելու (կեցության) անցանկալիության եւ Ռուսաստան մուտքի անթույլատրելիության մասին որոշումների իրագործումը, ինչպես նաեւ դժվարացնում Է այն անձանց հայտնաբերելու աշխատանքը, որոնք գտնվում են հետախուզման մեջ, մասնակից են ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը, ամենից առաջ, օտարերկրյա քաղաքացիների կողմից իրենց տեղակայման տվյալների փոփոխությունների եւ նոր անձնական տվյալներով կրկնակի մուտքի պատճառով, նշվում Է փաստաթղթում:
Օրինագիծը նախատեսում Է, որ պարտադիր պետական դակտիլոսկոպիկ գրանցումը եւ օտարերկրյա քաղաքացիների լուսանկարումն անցկացվեն մեկ անգամ: Առաջարկվում Է նշված ընթացակարգերն անցնելուց ազատել ժամանողների առանձին կատեգորիաների, այդ թվում՝ անգործունակ կամ սահմանափակ գործունակությամբ այն անձանց, որոնց տարիքը տասնութի չի հասել, եւ վաթսունհինգ տարեկան դարձած տղամարդկանց, ինչպես նաեւ վաթսուն տարեկան դարձած կանանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: