Մի էքզիստենցիալ հարց ա տանջում վերջին երկու օրերին. ինչի՞ ենք խոսակցական հայերենում «թույն» բառն օգտագործում «շատ լավ», «ընտիր» իմաստով, եթե էդ բառի նշանակությունը մեզ առաջին հերթին հայտնի ա որպես շատ վատ, երբեմն՝ մահաբեր բան։
Ի դեպ, թույնի մասին։ Մեր երկրում տգետ զանգվածի նախանձն էնպես ա թույնել սոցիալ-հասարակական մթնոլորտը, որ միմյանց ատելության ֆոնին թշնամու և դրա կողմից հավաքագրված դավաճանների բացահայտ (կամ բացահայտված) գործողություններին համապատասխան արձագանքը հավասար ա ԶՐՈՅԻ։ Կոնկրետ էս վիդեոյում սույն անձը, որին մի քանի հայկական կայք ներկայացնում են որպես ադրբեջանցի, ի ցույց ա դնում հայկական անձնագիրը։ Չեմ խորանա, թե որքանո՞վ ա իր ադրբեջանցի լինելը փաստ, արդյո՞ք դա իրեն ա պատկանող ու կեղծված ա, թե՞ գողացված ա։ Ուղղակի հիշեցնեմ մի քանի բացահայտում ժամանակագրորեն։
Մինչև պատերազմական գործողությունների սկսվելը տարածվեց տեղեկություն, թե 1400 ադրբեջանցու հայկական անձնագրեր են բաժանվել։ Էդ լուրը ո՛չ հերքվեց, ո՛չ էլ լուրջ աղմուկ բարձրացրեց։ Պատերազմի օրերին Արցախում ու Երևանում ամենատարբեր մակարդակների վրա դավաճանությունների մասին լուրերը շրջում էին։ Հետո եղավ Բաքվից Փաշինյանին ուղարկված նամակի մասին բացահայտումը։ Ժողովրդական լայն զանգվածներին, իհարկե, սա էլ առանձնապես ոչինչ չասեց։ Միքայել Մինասյանը բացահայտեց, որ Արարատ Միրզոյանը թուրքական (իրականում՝ «դվայնոյ») գործակալ ա։ Մեր ԱԱԾ կողմից բացահայտված ու հավաքագրված «Օմեգան» դա հերքեց շատ փնթի։ Քննչական կոմիտեն էլ «մահ դավաճաններին» խոսքի համար աջուձախ քրեական գործեր ա հարուցում, իսկ դավաճաններով ոչ ոք չի զբաղվում։ Այսինքն՝ ԱԱԾ-ն պիտի զբաղվեր, բայց ԱԱԾ-ն երկու տարի միայն բարի գործերով էր զբաղված՝ «նախկին թալանչի, օլիգարխ, հանցագործ ու կոռուպցիոներ ռեժիմի» ներկայացուցիչների էր կալանավորում ու շոուներ նկարում։
Եվ ուրեմն, հատկապես և մասնավորապես սիրելի նիկոլընտրածների համար հարց մը ունիմ՝ իրենց կյանքի ամենաէքզիստենցիալ հարցը. էդ ո՞նց եղավ, որ Արցախն ազատագրողներին թուրք համարեցիք ու մերժեցիք, իսկ Արցախը թուրքին հանձնած, բացահայտ թուրքամետ, երբեմն՝ թուրքից էլ ավելի թուրքանման մարդկանց մինչ օրս հանդուրժո՞ւմ եք։