Մոսկվան եւ Դելին նախնականորեն պայմանավորվել են ՄիԳ-35-ի համատեղ արտադրության շուրջ
Advertisement 1000 x 90

Մոսկվան եւ Դելին նախնականորեն պայմանավորվել են ՄիԳ-35-ի համատեղ արտադրության շուրջ

Մոսկվան եւ Դելին նախնականորեն պայմանավորվել են ՄիԳ-35 կործանիչների համատեղ արտադրության շուրջ՝ 110 կործանիչների հայտամրցույթում ՌԴ-ի հաղթելու դեպքում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) փոխղեկավար Վլադիմիր Դրոժովը:

Նա հայտարարել Է, որ նախնական պայմանավորվածություն Է ձեռք բերվել HAL հնդկական կորպորացիայի հետ: Նրա խոսքով՝ «ՌոսօբորոնԷքսպորտ»-ն արդեն հնդկական կողմին առաջարկություն Է ուղարկել ՄիԳ-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ:

«Սպասում ենք հնդկական կողմի՝ ինքնաթիռների մատակարարման հայտամրցույթի հայտարարությանը: Բայց ավելի արագ եւ հուսալի աշխատանքն այդ հարցի շուրջ եւ ինքնաթիռների մատակարարումը կարող Է կազմակերպվել միջկառավարական համաձայնագրի հիման վրա»,-ասել Է ՌՏՀԴԾ-ի փոխղեկավարը: 2019 թվականի փետրվարին ՌՏՀԴԾ-ի փոխղեկավար Անատոլի Պունչուկը «Ինտերֆաքս»-ին հայտնել Էր, որ Ռուսաստանը հրավեր Է ստացել մասնակցելու 110 կործանիչների հնդկական հայտամրցույթին եւ մտադիր Է առաջարկել ՄիԳ-35 ավիացիոն համալիրը, որը շարունակում Է ՄիԳ ընտանիքի ինքնաթիռների շարքը: Իր հերթին ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հայտարարել Է, որ այդ հայտամրցույթին մասնակցենլու համար, բացի ՄիԳ-35-ից, կառաջարկվեն նաեւ Սու-35, քանի որ «դեռ հայտնի չԷ Հնդկաստանի պատվիրատուի ցանկությունների ստույգ ուրվապատկերը»: Բացի ռուսական կործանիչներից, այս հայտամրցույթում պլանավորում են մասնակցել ամերիկյան F/A-18-ը եւ F-16 Fighting Falcon-ը, եվրոպական Eurofighter Typhoon-, ֆրանսիական Rafale-ը, ինչպես նաեւ շվեդական Gripen E-ն:



Նման նյութեր