Մերկելը, Մակրոնը եւ այլ քաղաքական գործիչներ «գլոբալ երկխոսության» կոչ են արել համավարակի լույսով
Advertisement 1000 x 90

Մերկելը, Մակրոնը եւ այլ քաղաքական գործիչներ «գլոբալ երկխոսության» կոչ են արել համավարակի լույսով

Կորոնավիրուսի համավարակը փոխում Է աշխարհը. այն միջազգային հանրակցությանն ընձեռում Է շանս ավելի սերտորեն աշխատելու միասին, համակարգելու իր գործողությունները մուլտիլատերիզմի, համերաշխության եւ օրենքի գերկայության սկզբունքների հիման վրա: Այդ մասին ասված Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Աանտոնիու Գուտերիշի, Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի ղեկավարներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, Շառլ Միշելի, ինչպես նաեւ Սենեգալի նախագահ Մաքի Սալլի համատեղ հոդվածում: Հնդվածը փետրվարի 3-ին հրապարակվել Է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթում եւ եվրոպական այլ հրատարակություններում:

«Աշխարհը կորոնավիրուսից հետո ուրիշ կլինի: Եկեք օգտագործենք զանազան բանաձեւերն ու հնարավորությունները, որպեսզի հաղթահարենք մարտահրավերները՝ ունենալով ապագայի հստակ պատերացում»,- ասված Է հոդվածում: «Մենք քաղաքականության, տնտեսության, կրոնի եւ այլ ոլորտների ղեկավարների հրավիրում ենք մասնակցելու կարծիքների այս գլոբալ փոխանակությանը»,- ընդգծված Է այնտեղ:

«Մենք կարծում ենք, որ այս համավարակային ճգնաժամը կարող Է հնարավորություն ընձեռել արդյունավետ համագործակցության, համերաշխության եւ համակարգման միջոցով փոխհամաձայնության հասնելու միջազգային կարգի հարցի շուրջ, կարգ՝ հիմնված մուլտիլատերիզմի եւ օրենքի գերակայության վրա»,- կարծում են նյութի տակ ստորագրած քաղաքական գործիչները: «Մենք լի ենք վճռականությամբ այս ոգով միասին աշխատելու ՄԱԿ-ի, տարածաշրջանային կազմակերպությունների, միջազգային ֆորումների, ինչպիսիք են G7-ը, G20-ը, եւ ինքնակա ստեղծված կոալիցիաների շրջանակներում՝ այսօրվա եւ ապագա գլոբալ մարտահրավերների հաղթահարման համար»,- հավաստիացրել են նրանք: Հոդվածում նշված Է, որ համավարակն «ամենալուրջ փորձությունն Է միջազգային համերաշխության համար»:

«Հենց որ COVID-19-ը հարվածում Է սոսկ մեկ բնակավայրի, ապա միանգամից սպառնալիքի տակ են հայտնվում մարդիկ եւ տնտեսություններն ամբողջ աշխարհում»,- ընդգծել են Մերկելը, Մակրոնը, Գուտերիշը, ֆոն դեր Լյայենը, Միշելը եւ Սալլը: Նրանք կոչ են արել համավարկի պայմաններում չհակադրելու մշակույթներն ու արժեքներն, այլ կիրառելու համալիր մոտեցում՝ հաշվի առնելով առկա տարբերություններն ու պահպանելով մարդու իրավունքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր