2021 թվականի փետրվարի 2-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա։
Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրին «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա փետրվարի 2-ի համեմատ Սեւանի նիշը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա։ Այս տարվա հունվարի սկզիբից մինչեւ փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 11 միլիոն 136 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։
Խոսրով Խլղաթյան