Ավելի քան 20 հայտնագործությունների (հիմնականում հեռուստատեսության և լուսահեռագրման բնագավառներում) և լուսահեռագրման համակարգի հեղինակ է համարվում Հովհաննես Ադամյանը։ Ճարտարագետ-գյուտարարը կյանքի ընթացքում հեղինակել է բազմաթիվ հայտնագործություններ։
Ծնվել է Բաքվում, 1879 թ֊ի Փետրվարի 5-֊ին, ապա տեղափոխվել Եվրոպա՝ շարունակելով ուսումը Ֆրանսիայում, Շվեյցարիայում եւ Գերմանիայում։ Այնտեղ նա մասնագիտացել է ճարտարագիտության ասպարեզում՝ հետագայում սկսելով իր գործունեությունն իրբեւ գյուտարար։
Ադամյանի գլխավոր ներդրումը համարվում է գունավոր հեռուստատեսության տեխնոլոգիայի մշակումը՝ հիմնված երեք գույնի համադրության սկզբունքի վրա։ Գունավոր հեռուստատեսություն ստեղծելու իր նախագիծը նա անվանել է «Հեռատես»՝ ստանալով դրա համար պատենտներ, սակայն իր ջանքերին հակառակ՝ նա չի կարողացել առաջընթաց ունենալ։ Թեպետ նրա հետազոտությունների արդյունքում սարքի գործող նախատիպ չի ստեղծվել, իր մշակած սկզբունքը ներդրվել է գունավոր հեռուստատեսություն ստեղծելիս եւ առաջին անգամ ցուցադրվել 1928 թ. Լոնդոնում։
#գիտություն #գյուտեր