Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.
«- Պատմության պարույրի ցանկացած նոր փուլում առաջանում է պահանջ վերաիմաստավորել անցյալը և իմաստավորել ներկան։ Դա բնական գործընթաց է, սակայն «հայկական մերժումը» չի զուգորդվում անցյալի ու ներկայի վերաիմաստավորմամբ, մշակութային նոր մոտեցումներով ու նոր բովանդակություն չի ծնվում, հեռուստատեսություններում համապատասխան քննարկումներ չեն ընթանում։ Դեկադանսը մտել է քաղաքականություն՝ շրջանցելով մշակույթը։
– Նիհիլիզմը տարբեր դրսևորումներ է ունենում, օրինակ՝ իրավական նիհիլիզմ, բարոյական նիհիլիզմ, գիտելիքի հանդեպ նիհիլիզմ… Այստեղ ընդամենը նշում եմ նիհիլիզմի այն դրսևորումները, որոնք առավել ցայտուն կերպով են նկատվում այսօրվա «հեղափոխական» Հայաստանում։
– «Մերժողները», որպես կանոն, երկու խմբերից են բաղկացած լինում։ Առաջին խումբը բացկացած է լինում ինտելեկտուալներից, որոնք գիտակցում, վերլուծում են իրականությունը և փորձում են մերժումը արժևորել։ Մյուս խումբը կյանքից «մերժվածներն» են, մերժվածները մերժում են այն հասարակությունը, որովհետև չեն կորողացել կամ չեն ցանկացել սոցիալականացվել, այսինքն՝ ինտեգրվել իրականությանը։
– Հայկական «մերժումը»՝ իշխանափոխությունը, որին ձգտում էր հասարակությունը, իրականացավ, սակայն պարզվեց, որ այդ մերժումը ընդամենը իրականությունից փախուստ էր, դա ինքնամերժում էր՝ առանց ապագայի նախագծի»:
– Պատմության պարույրի ցանկացած նոր փուլում առաջանում է պահանջ վերաիմաստավորել անցյալը և իմաստավորել ներկան։ Դա բնական…
Опубликовано Stepan Danielyan Суббота, 6 февраля 2021 г.