«Ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիրներին խնդրե՞նք, որ ընտրություն անելուն համաձայնեն». Սիմոնյան. factor.am
Advertisement 1000 x 90

«Ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիրներին խնդրե՞նք, որ ընտրություն անելուն համաձայնեն». Սիմոնյան. factor.am

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Factor.am–ի հետ զրույցում անդրադարձել է «Իմ քայլի» տարածած հաղորդագրությանը և ասել, որ պարտվելուց, քաղաքական ճգնաժամից հետո իշխանությունը մի քանի անգամ առաջարկել է նոր ընտրությունների գնալ, բայց ընդդիմությունը շարունակել է փողոցային պայքարը։

Երեկ «Իմ քայլը» հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հանդես էր եկել հայտարարությամբ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ վարչապետի` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից։ Հայտարարության մեջ նշված էր նաև, որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։

«Իշխանությունն ասաց` եկեք ընտրությունների գնանք, սակայն նրանք չեն ուզում ընտրություններ, քանի որ գիտեն` լավագույն դեպքում նույն պատկերն է լինելու, իսկ վատագույն դեպքում ես չեմ բացառում, որ ԱԺ–ում առկա կուսակցություններից մեկն ընտրություններից հետո նաև ԱԺ–ում չհայտնվի։ Հիմա մենք ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիրներին համոզենք, խնդրենք, որ ընտրություններ անելուն համաձայնե՞ն»,–ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով` քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հասկացել են` հանրության պահանջը կտրուկ տարբերվում է սոցցանցերում հնչող պահանջներից։ Սիմոնյանը նշեց` մարդիկ ուզում են, որ թավիշը վերանա և երկիրը կարգի բերեն։



Նման նյութեր