«Հայաստանի իշխանությունը հետևողականորեն գնում է պետության քայքայման՝ հրաժարվելով մեր երբեմնի հպարտության խորհրդանիշ գիտությունների ակադեմիայից». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանի իշխանությունը հետևողականորեն գնում է պետության քայքայման՝ հրաժարվելով մեր երբեմնի հպարտության խորհրդանիշ գիտությունների ակադեմիայից». Նաիրի Հոխիկյան

Լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանն իր էջում գրում է.

Ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներից մեկը անդրադարձել է Հայաստանի գիտական ներուժին և պետության կողմից գիտության նկատմամբ վերաբերմունքին։

Նախ՝ տպավորություն ստացա, թե ադրբեջանցի լրագրողն ավելի սրտացավորեն է խոսում մեր պետության գիտական մտքի մասին, քան հայ շատ պաշտոնյաներ, որոնք գիտությունը համարում են անիմաստ շռայլություն։

Հոդվածի հեղինակը հեգնում է, թե «Ադրբեջանի հայրենական պատերազմում տարած հաղթանակից» հետո (նկատի ունի 2020թ պատերազմը) իրենք հայերին ստիպել են մտածել գիտության կարևորության մասին։ Ես նախ ադրբեջանցիներին կհիշեցնեմ, որ «հայրենական պատերազմ» տերմինն օգտագործողը պետք է հայրենիք ունենա, ինչը հատուկ չէ նրանց, բացի դա, պատերազմում Ադրբեջանը չի հաղթել, այլ պարտվել է Հայաստանի իշխանությունը։

Ինչ վերաբերում է գիտությանը, ապա, ցավոք, ճիշտ է ադրբեջանցի լրագրողը` նշելով, որ Հայաստանի իշխանությունը հետևողականորեն գնում է պետության քայքայման` հրաժարվելով մեր երբեմնի հպարտության խորհրդանիշ գիտությունների ակադեմիայից։ Տարեկան գիտությանը տրամադրվում է գրեթե այնքան փող, ինչքան արժի ադրբեջանական մեկ աթս-ն։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158079931083831

 



Նման նյութեր