ԻԻՀ երկաթուղիների տնօրենը, Ռուսաստանի երկաթուղիների ղեկավարի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները, հատկապես Հյուսիս-Հարավ միջազգային երկաթգծի գործարկումը:
Ըստ ԻՌՆԱ-ի հաղորդման, ԻԻՀ Երկաթուղիների գործադիր տնօրեն Սաիդ Ռասուլին և Ռուսական երկաթուղիներ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեք Բլազարովը քննարկել են Հյուսիս-հարավ միջանցքի դերը բեռնափոխադրման արագության բարձրացման գործում, ինչպես նաև խոչընդոտները վերացնելու և այն ակտիվացնելու եղանակը, այս կենսական նշանակություն ունեցող մայրուղու համար:
Հինգշաբթի օրը Իրանի և Ռուսաստանի երկաթուղու ղեկավարության միջև կայացած հանդիպման ժամանակ, կողմերը վերանայել են Հյուսիս-հարավ միջազգային երկաթուղային գծի գործարկման ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլերը:
ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին ասաց. «Որոշվել է, մինչև Ռաշտ-Աստարա երկաթգծի գործարկումը, որը կազմում է շուրջ 170 կմ, ապրանքների տեղափոխման համար համատեղ երթուղի գործարկել»: