ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, երկրի հրավ-արևմտյան ընդհանուր տարածաշրջանում անցկացված ԻՀՊԿ-ի «Մեծ մարգարե 16» զորավարժության ավարտին, նշելով, որ այս զորավարժությունը ցերեկային ու գիշերային գործողությունների ամենաճշգրիտ ու ամենահզոր զորավարժությունն էր, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին նշել է. «ԻՀՊԿ-ի ցամաքային ուժը մեր անվտանգության, անկախության, պատվի ու արժանապատվության երաշխիքն է: Երեկվանից մինչև այսօր այն փայլեց ու իսլամական հայրենիքի պաշտպանական ու կանխարգելիչ վկայականին ավելացրեց մնայուն էջեր»:
Նշելով, որ թշնամիները պետք է դաս վերցնեն այս զորավարժության ընթացքում Իրանի զավակների ձեռքերով վառված հրդեհի ուժից, գեներալ Սալամին նշել է.«Այստեղ դիմադրության, արժանապատվության, քաջության ու նախանձախնդրության հայրենիքն է և այսօրվա պահապանները հաստատակամորեն շարունակում են Սրբազան Պաշտպանության ու Սրբավայր դամբարանի պաշտպան նահատակների ուղին և երկրի անկախության, արժանապատվության, անվտանգության ու տարածքային ամբողջականության պաշտպանման համար մի վայրկայն չեն հապաղելու»:
Մեծ մարգարե զորավարժության ընթացքում, ըստ նախապես մշակված պլանի, վարժանքներ են անցկացրել ԻՀՊԿ-ի կոմմանդոների, զրահային, հրթիռային, ԱԹՍ-ների, էլեկտրոնային ու ավիացոն ստորաբաժանումը: