ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հինգշաբթի օրը հանդիպել է Ադրբեջանի զբոսաշրջության պետական ինստիտուտի ղեկավար Ֆուադ Նագիևի հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են հետկորոնավիրուսային և հետպատերազմյան շրջանում զբոսաշրջության ոլորտում երկու երկրների համագործակցությունը:
Ներկայացնելով Լեռնային Ղhարաբաղի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, Ադրբեջանի զբոսաշրջության պետական ինստիտուտի ղեկավարը նշել է. «Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքում, այս տարածաշրջանի զբոսաշրջային կարողություններին էական վնաս է հասցվել«:
Երկու երկրի պաշտոնյաները քննարկել են նաև մուտքի արտոնագրերի դյուրացման և երկու երկրների սահմանային անցակետերով երթևեկության և այս ոլորտում ենթակառուցվածքների զարգացման, փորձի և տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցեր: